ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կունենանք դեմոգրաֆիկ մեծագույն խնդիրներ

Կունենանք դեմոգրաֆիկ մեծագույն խնդիրներ
28.06.2024 | 17:47

Եթե այս հունով ամեն բան գնա, իսկ, ամենայն հավանականությամբ, էդպես էլ կլինի, ապա Սյունիքը կկորսվի, կկորսվի նաև ՀՀ-ի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի զգալի մասը, ՀՀ-ում էներգետիկ ու տնտեսական կոլափս կլինի, կունենանք դեմոգրաֆիկ մեծագույն խնդիրներ ու ներքին բախումների մի շոշափելի ցիկլ. ՀՀ կմտնեն օտարերկրյա ստորաբաժանումներ: Այս մասին հեռու անցյալում եմ նշել, ցավոք, ամեն բան ավելի, քան մոտենում է:

Խնդիրն է պետք լուծել, որ խնդիրները լուծվեն. մինչ օրս իմիտացիաներ են ու PR, ինքնարդարացումներ ու «моя хата и бизнес с краю» վիճակներ:

Ֆանտաստիկ թող չհնչի՝ ով կարծում է, թե պլստալու է, թերահավատ եմ, ադրբեջանցիք ու գլոբալ ուժային մրցակցությունը էստեղ էնպիսի պայմաններ են ստեղծելու, որ նախանձելի չի լինելու բոլորի համար:

Այ էսպիսի բաներ, բայց փույթ չէ, դուք շարունակեք պետականության գերեզմանափորության վրա քաղաքական, հանրային, փրկչական և անհատական օնանիզմով զբաղվել, քաղաքական իմիտացիաների ու փայերի խմբակներ:

Ոնց էր ասու՞մ Նիկոլը՝ կամ ես կդառնամ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա:

Կարելի է ընդդիմադիրներից մեկի մասով սա վերաշարադրել՝ կամ ես փայ կլինեմ ցանկացած գալիք իշխանության մեջ, կամ Նիկոլը կշարունակի պաշտոնավարել ՀՀ-ում, անգամ՝ պետության կորստի գնով:

Գեղեցիկ չէ, չէ՞. ես էլ եմ էդպես կարծում:

Բայց դե, է՛ս է:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1302

Մեկնաբանություններ